1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ

Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական 
հարաբերությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովում հուլիսի 21–ին տեղի ունեցավ հանդիպում Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի և Յուրի Նավոյանի միջև` վերջինիս աշխատանքը «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպութան ղեկավարի հանգամանքով ավարտվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանցի սենատորը բարձր է գնահատել Դաշնային խորհրդի և նրա Միջազգային հարցերով կոմիտեի հետ հայ գործչի համագործակցությունը և նրա ներդրումը միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:

Իր հերթին, Յուրի Նավոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերության համար, շեշտելով հայ-ռուսական երկկողմ և միջազգային հարթակներում բազմակողմ միջխորհրդարանական համագործակցությունում Դաշնային ժողովի Միջազգային հարցերով կոմիտեի դերը, իր նախաձեռնած ծրագրերին նրա անդամների մշտական մասնակցությունը:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:

Վլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք ոլորտներում ծրագրերի զարգացման և առկա հարցերի լուծման շուրջ:

Նրանք անդրադարձել են նաև Երևանում զինված հարձակման հետևանքով առաջացած իրավիճակին` հույս  հայտնելով, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կունենա:

Վլադիմիր Ջաբարովը հաջողություն է մաղթել Յուրի Նավոյանին հետագա աշխատանքներում, Դաշնային ժողովի Միջազգային հարցերով կոմիտեի կողմից հայտնել նրա հետ համագործակցության պատրաստակամություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]