1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում մեկնարկել են «Պարարվեստի օրերը»

Գյումրիում մեկնարկել են «Պարարվեստի օրերը»

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ  «Պարարվեստի օրեր» միջոցառումը՝ սփյուռքից ժամանած պարախմբերի մասնակցությամբ:  Փառատոնի շրջանակներում Գյումրիում ելույթ ունեցան Բուենոս Այրեսի, Թբիլիսիի, Սպահանի, Արմավիրի (ՌԴ), Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի պարահային համույթները, նաև Գյումրու պարային խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը, փառատոնի նպատակն է ընդլայնել Հայաստանի և Ղարաբաղի« ինչպես նաև սփյուռքի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում, սփյուռքի համայնքներում զարգացնել հայ մշակույթը:

«Իմ Հայաստան» առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականին: Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ: «Այս տարի աննախադեպ հոսք կար. մասնակցության 110 հայտ ենք ստացել աշխարհի 25 երկրից: Պարային փառատոնից հետո Շուշիում տեղի կունենա ասմունքի փառատոն, ապա երգչախմբային փառատոն, իսկ սեպտեմբերին կմեկնարկի դուդուկի և այլ նվագարանների փառատոնը: Սեպտեմբերի 26-ին էլ արդեն ավանդույթ է դարձել Կոմիտասի ծննդյան օրը հայ երգին նվիրված համերգ կազմակերպել: Ունենք նաև համերգ «100+1»՝ նվիրված ցեղասպանությանը»,- նշեց  Էդուարդ Եսայանցը՝ փաստելով, որ որպես ավանդույթ ցանկացած փառատոնի ժամանակ այցելություն է լինում նաև Գյումրի և Շիրակի մարզի պատմական վայրեր:

Այս տարի փառատոնը համախմբել է 46 պարախմբերի, 11 երգչախմբերի, անհատ կատարողների և  դուդուկահարների աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնն այս անգամ ոչ միայն իր աշխարհագրությամբ էր բազմազան, այլ նաև առանձնանում էր մասնակիցների մեծ թվով: «Այս տարի մի ուրախալի փաստ ևս արձանագրվեց՝ օտարերկրացիներն են ցանկություն հայտնել հայկական խմբերում մասնակցել փառատոնին»,- հավելեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]