Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Քուվեյթի դեսպանի հետ

 Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Քուվեյթի 
դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ նրա աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում: ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաեւ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:

Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ Հայաստանից գնում է լավ հիշողություններով:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը վստահեցրել է, որ դրանք հաստատուն հիմքերի վրա են եւ շարունակում են զարգանալ: Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]