Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների ներկա փուլում սուր հարցեր չկան. Գարեգին Մելքոնյան

Նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների ներկա փուլում սուր 
հարցեր չկան. Գարեգին Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով: Ներկայում չկա որևէ սուր հարց, որը խնդրահարույց  լինի բանակցային գործընթացի տեսանկյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: «Կես տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել ենք բանակցային շրջափուլեր փոխադարձ այցելությունների և տեսակոնֆերանսների միջոցով: Ամսական մի քանի անգամ տեսակոնֆերանսների միջոցով ոլորտային բանակցություններ ենք անցկացնում, հատկապես առևտրի և ներդրումների մասով: Մինչև տարեվերջ բանակցային երկու փուլ է դեռ նախատեսվում»,-ասաց փոխնախարարը:

Նա նկատեց, որ առևտրի ու ներդրումների բաժնին վերաբերող ոչ բոլոր տեքստերն են տրամադրվել հայկական կողմին: «Կան որոշակի հատվածներ, որ դեռևս ԵՄ-ից չենք ստացել, իսկ յուրաքանչյուր մաս, որ ստացվում է, դրվում է ներքին շրջանառության, քննարկվում է, ձևավորվում բանակցային դիրքորոշում, որից հետո միայն հնարավոր է լինում անցնել Եվրամիության գործընկերների հետ բանակցություններին»,-ավելացրեց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարը դժվարացավ ասել, թե բանակցություններն ինչ ժամկետներում կավարտվեն: Հարցադրմանը, որ Հայաստանն արդեն ունի բանակցությունների փորձ ԵՄ-ի հետ, արդյոք դա չի դյուրացնում ներկայում կատարվող աշխատանքներն ու հնարավոր դարձնում սեղմ ժամկետներում դրանք ավարտին հասցնելը, նա պատասխանեց. «Որոշակի դյուրություն առկա է, քանի որ արդեն բանակցային գործընթաց ունեցել ենք ու Եվրամիության հետ ճանապարհ անցել ենք, բայց այս բանակցային գործընթացը նաև իր յուրահատկությունն ունի, քանի որ մենք հիմա շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու համաձայնություն դիտարկում ենք նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեքստում: Դա տեխնիկական ու մասնագիտական առումով աշխատանքներն առավել խորքային ու ծավալուն է դարձնում, որը նաև ժամանակ է պահանջում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]