Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սեւանա լիճ-2016» մրցաշարի առաջին երեք մրցանակները կրկին նվաճեցին արտասահմանցի գրոսմայստերները

«Սեւանա լիճ-2016» մրցաշարի առաջին երեք մրցանակները կրկին նվաճեցին արտասահմանցի գրոսմայստերները

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը հատեց վերջնագիծը: Ինչպես եւ նախորդ առաջնությունում, այս անգամ եւս հայ գրոսմայստերներին չհաջողվեց մրցանակային որեւէ տեղ ապահովել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը, վերջին տուրում խաղաղ դաշն կնքեցին Յան Դուդան ու Վիդիտ Սանթոշը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Սեւյանը: Վլադիսլավ Արտեմեւը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, Դավիդ Գուիջարոն՝ Հովհաննես Գաբուզյանին: Օնիշչուկ-Սամվել Տեր-Սահակյան հանդիպումը նույնպես ավարտվեց խաղաղ ելքով :Այսպիսով, վեցական միավոր հավաքեցին հնդիկ Վիդիտ Սանթոշը եւ ռուս Վլադիսլավ Արտեմեւը: Բայց, քանի որ Սանտոշն ավելի բարձր վարկանիշային միավորներ ուներ, առաջին տեղը բաժին հասավ նրան, իսկ երկրորդ մրցանակակիր ճանաչեց  Արտեմեւը: Երրորդ արդյունքը ցույց տվեց լեհ գրոսմայստեր Յան Դուդան՝ 5,5 միավոր:ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սեւյանը 5 միավորով գրավեց 4-րդ տեղը:5-րդ արդյունքը նույն 5 միավորով ապահովեց Սամվել Տեր-Սահակյանը, 6-րդ արդյունքը՝ 4,5 միավորով՝ Իսպանիան ներկայացնող Դավիդ Գուիջարոն: 7-րդ տեղը 4 միավորով գրավեց Ռոբերտ Հովհաննիսյանը, 8-րդ տեղը 3,5 միավորով՝ Արման Փաշիկյանը: 9-րդ տեղում է ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հովհաննես Գաբուզյանը:Մրցաշարի փակումը եւ մրցանակաբաշխությունը կայացան հանդիսավոր պայմաններում, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]