1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Բաքվին զգուշացրել է ադրբեջանական բանակում գյուլենականներ լինելու հավանականության մասին

Թուրքիան Բաքվին զգուշացրել է ադրբեջանական բանակում գյուլենականներ լինելու 
հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ որոշակի քայլեր արվեցին նաեւ Ադրբեջանում: Փակվեց «Կովկաս» համալսարանը, Գյուլենի հետ չհրապարակված հարցազրույցի համար դադարեցվեց ANS հեռուստաալիքի գործունեությունը: Այժմ էլ Անկարան սկսել է օրակարգ բերել Թուրքիայում գյուլենականների` ադրբեջանական բանակ եւս «թափանցած լինելու» հավանականության մասին պնդումներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք փորձագետ Մեթե Յարարը թուրքական superhaber.tv կայքում գրել է Ադրբեջանի բանակում Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացված բազմաթիվ զինավարժանքների, ադրբեջանցի զինծառայողների` Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոցներում կրթություն ստանալու հետ կապված Ադրբեջանում եւս գյուլենականների «պոտենցիալ վտանգ» հանդիսանալու մասին:

«Ադրբեջանցի ուսանող սպաներ կան Թուրքիայի ռազմական դպրոցներում եւ ակադեմիաներում, Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցներում էլ թուրքական բանակի բրիգադի հրամանատար, շտաբի ղեկավարի պաշտոններ զբաղեցնող թուրքական ԶՈւ-ի անձնակազմի դասախոսներ են աշխատում», -հոդվածում նշել է Մեթե Յարարը: 

Թուրք փորձագետն ասել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալված գյուլենականներն իրենց ցուցմունքներում խոստովանել են ռազմական դպրոցներ կազմակերպության անդամներ թափանցած լինելու մասին:«Այդ տեսակետից` թուրքական ռազմական դպրոցներ թափանցած գյուլենականների վիրուսով կարող է վարակված լինել նաեւ Ադրբեջանի բանակը: Հնարավոր է` 90-ականների վերջերին թուրքական բանակում գյուլենականների կազմակերպության հետ կապված սպաների աճ եղած լինի նաեւ ադրբեջանական բանակում», -գրում է թուրք փորձագետը եւ հարցնում. «Կարող է արդյոք Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել նաեւ Ադրբեջանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]