Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում նավերի աղաչափերի պատվերները Գյումրիում իրականացնելու համար

ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում նավերի աղաչափերի պատվերները Գյումրիում իրականացնելու համար

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ՌԴ «Միասնական ռուսական նավատորմ» կորպորացիայի հետ՝ նավերի աղաչափերի պատվերները կրկին Գյումրիում իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է նավերի աղաչափեր պատրաստող Գյումրու  «Անալիտիկ սարքեր-1» գործարանին: Բանակցությունները կշարունակվեն: Հուլիսի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Բանակցությունները կշարունակվեն, և տեխնոլոգիական վերանայումների հենքի վրա, հուսանք, «Անալիտիկ սարքեր-1»  գործարանը կկարողանա իր ամբողջ արտադրական հզորությամբ ապահովել թե՛ արտադրության կազմակերպում, թե՛ իրացում»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունը գործարանին կաջակցի նաև արտահանման ապահովագրական ողջ սխեմայով: 

Գյումրու «Անալիտիկ սարքեր-1» գործարանը, որը խորհրդային տարիներին նավերի աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր, պատվերների բացակայության պատճառով խնդիրների առաջ է կանգնել: Գործարանի պատրաստած  աղաչափերը ՌԴ պաշտպանության նախարարության  երկրորդ-երրորդ սերունդների սուզանավերի վրա են օգտագործվում: Նոր՝ 4-5-րդ  սերունդների սուզանավերի աղաչափերը  մի փոքր տարբեր են: Դրանք պատրաստվում են միայն Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտահետազոտական ինստիտուտում:

Գյումրու գործարանն  այս պահին իրականացնում է միայն հին աղաչափերի նորոգում, սակայն ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց գործարանի տնօրեն Ժորա Ավետիսյանը, գործարանն ի վիճակի է ոչ միայն հին աղաչափերի նորոգում իրականացնել, այլ նաև պատրաստել նոր սերնդի սուզանավերի աղաչափեր: «Մենք պատրաստ են ցանկացած խնդիր լուծել, այդ թվում նաև հումքի հետ կապված, միակ խնդիրը միայն պատվերների առկայությունն է, որի դեպքում ոչ միայն արտադրական ծավալները կավելանան, այլ նաև աշխատողների թիվը: Գործարանն ունի նաև ընդլայնվելու հնարավորություն»,-ավելացրեց տնօրեն Ժորա Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում գործարանը միշտ է աշխատել՝ թեկուզ քիչ ծավալներով: Խոսելով նոր շուկաների մասին՝ գործարանի տնօրենը փաստեց, որ այս աղաչափերը նախագծված են միայն ռուսական նավատորմի համար և այլ երկրում շուկա փնտրելն անիմաստ է: Այս պահին գործարանի աշխատողների թիվը 40 է, բայց պատվերների դեպքում մինչև 100 և ավելի  աշխատող կարող է պահել գործարանը: Տարեկան հիմա արտադրվում է 266-300 միլին դրամի արտադրանք: Խորհրդային տարիներին գործարանը եղել է եզակին և արտադրել է հսկայական քանակությամբ աղաչափեր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]