Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանամերձ Կողբի «Թումո» կենտրոնը նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողների համար

Սահմանամերձ Կողբի «Թումո» կենտրոնը նախատեսված կլինի առնվազն 600 
ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը կքեցին փոխըմբռման հուշագիր  Տավուշի մարզի սահմանամերձ  Կողբ գյուղում «Թումո»- կենտրոն բացելու մասին: Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և Սիմոնյան կրթական հիմնադրամի համագործակցության, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու, Նշան Դևեդջյանի և այլ բարեգործների աջակցության շնորհիվ: «Թումո»-ի գործադիր տնօրեն  Մարի Լու Փափազեանը նշեց, որ կենտրոնը կտարբերվի մյուսներից իր արդիականությամբ և նոր սարքավորումներով:

«Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա  «Թումո»- ն տարածել ավելի փոքր բնակավայրերում: Կողբի «Թումո»-ն կընդգրկի ոչ միայն Կողբի, այլ նաև Նոյեբերյանի, Բերդավանի և մոտակա գյուղերի պատանիներին, ովքեր կկարողանան մասնագիտանալ և արդիական հմտություններ ստանալ, ինչպես նաև ապագայում աշխատել տեղում և առցանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Փափազեանը:

«Թումո» կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ կենտրոնի բացումը Կողբում ավելի կտարածի «Թումո»-ի կրթական ծրագիրը և կընդլայնի ուսանողների խումբը:

«Կենտրոնի ծրագիրը լինելու է նույնը, ելնելով, անշուշտ, ուսանողների քանակից: Երևանի, Դիլիջանի, Գյումրիի կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ կարելի է իրականացնել այդ ծրագիրը: Մեր մասնագետները  այցելում և դասավանդում են այդ քաղաքներում: Մեր հզոր ծրագրային ապահովումը թույլ է տալիս կրթական ծրագրերը մատուցել ցանկացած տեղում ի շնորհիվ համացանցի»,- ընդգծեց Գյումիշյանը: 

Նախատեսվում է, որ կենտրոնի շինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Այն նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար: Կենտրոնում կիրականացվի նույն ծրագիրը, և կդասավանդեն նույն մասնագետները, ինչ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի կենտրոններում, ինչպես նաև Կողբ կհրավիրվեն միջազգային մասնագետներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն պատանիների հետ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում և ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.tumo.org:

Կողբ հիմնադրամը գործում է 2013 թվականից` Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Հիմնադրամի առաքելությունն է` կրթամշակութային ծրագրերի և առցանց դրամահավաք հարթակի միջոցով աջակցել պատանիներին և երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին։
Հիմնադրամի տեսլականը այնպիսի Հայաստանն է, որտեղ ցանկալի կրթությունը հասանելի է բոլորին: Առայսօր հիմնադրամի միջոցով ֆինանսավորվել է ավելի քան 30 երիտասարդների ուսումը և տարբեր նախագծեր։ Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.koghb.com:



 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]