1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄՄԿ-ն դառնում է ՄԱԿ-ի հարակից կազմակերպություն

ՄՄԿ-ն դառնում է ՄԱԿ-ի հարակից կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության(ՄԱԿ) անդամ պետությունները Գլխավոր ասամբլեայի ժամանակ միաձայն ընդունել են բանաձև` հաստատելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ ՄԱԿ-ի հարակից կազմակերպություն դառնալու համաձայնագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  կազմակերպությունից, համաձայնագիրն ընդգծում է ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի միջև ավելի սերտ հարաբերությունները՝ ամրապնդելու համագործակցությունը և ընդլայնելու իրենց կարողությունը՝ ի շահ միգրանտների և անդամ պետությունների` իրենց մանդատներն իրականացնելու համար: Համաձայնագրի միջոցով ՄԱԿ-ը ճանաչում է ՄՄԿ-ի պարտադիր դերակատարումը մարդկային տեղաշարժի ոլորտում: Սա ներառում է միգրանտների և տեղահանվածների պաշտպանությունը տուժած համայնքներում, փախստականների վերաբնակեցումն ու կամավոր վերադարձը, ինչպես նաև միգրացիայի ներառումը պետությունների զարգացման ծրագրերում:

Սա ճանապարհ է հարթում համաձայնագրի համար, որը պետք է ստորագրվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան-Կի Մունի և ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Փախստականների և միգրանտների գագաթաժողովի ժամանակ: Գագաթնաժողովը կհամախմբի ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ փախստականների և միգրանտների մեծածավալ տեղաշարժերին ավելի մարդասեր և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար:

ՄՄԿ-ն, որն աջակցել է մոտ 20 միլիոն միգրանտների 2015 թվականի ընթացքում, միջկառավարական կազմակերպություն է՝ ավելի քան 9 հազար 500 աշխատակիցներով և 450 գրասենյակներով ամբողջ աշխարհում: Հիմնադրված լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Եվրոպայից փախստականներին վերաբնակեցնելու նպատակով, ՄՄԿ-ն այս տարվա դեկտեմբերին նշում է իր 65-ամյակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]