Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հուլիսյան դեպքերի ընթացքում ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը

ԵԱՀԿ դեսպանը բարձր է գնահատել հուլիսյան դեպքերի ընթացքում ՀՀ ոստիկանության 
արհեստավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվել նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: 
Վարդան Եղիազարյանը հակիրճ ներկայացրել է նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:
Դեսպան Արգո Ավակովը նշել է, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում:
Դեսպանը նաև իր զորակցությունն է հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին: 
Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Արգո Ավակովը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]