Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճանապարհորդությունների մասին խոշորագույն հանդեսը կազմել Է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը

Ճանապարհորդությունների մասին խոշորագույն հանդեսը կազմել Է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդությունների մասին պատմող աշխարհի խոշորագույն հանդեսը՝ Travel+Leisure-ը, կազմել Է աշխարհի լավագույն քաղաքների թոփ-15-ը: Վարկանիշը հրապարակվել Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն Է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Թոփ-15-ում տեղ են գտել նաեւ Ֆլորենցիան (Իտալիա), Լուանգփհաբանգը (Լաոս), Կիոտոն (Ճապոնիա), Նոր Օռլեանը (ԱՄՆ), Բարսելոնը (Իսպանիա), Սավաննան (ԱՄՆ), Քեյփթաունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Հռոմը (Իտալիա), Բեյրութը (Լիբանան), Սիեմրեապը (Կամբոջա), Բանգկոկը (Թաիլանդ) եւ Կուսկոն (Պերու):

Նշվում Է, որ վարկանիշը կազմվել Է հրատարակության ընթերցողների ընդգրկուն հարցման հիման վրա:

Travel+Leisure-ն առավել մեծ ժողովրդականություն վայելող հանդեսն Է համարվում աշխարհի ճանապարհորդների շրջանում: Նրա բոլոր տարածաշրջանային տարբերակների տպաքանակը կազմում Է 5 միլիոն օրինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]