Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը համարում է պարտադրված

 Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը համարում է պարտադրված

ԵՐՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերություններում կան ահռելի խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ` այդ հարցերից են քրդերի խնդիրը, սիրիական խնդրի շուրջ տարբեր մոտեցումները, ինչպես նաև վստահության պակասը:

«Հենց հիմա Հալեպում ռուսները ռմբակոծում են թուրքական ուժերին: Ռուս-թուրքական ռազմական դաշինքի մասին խոսք լինել չի կարող:  Այդ երկրների հարաբերությունների մերձեցումը պարտադրված է եղել, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը եղել են Արևմուտքի կողմից «արհամարված»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան ծայրահեղ բարդ իրավիճակում է: Նրա խոսքով՝ Էրդողանը առանց բացառության հասցրել է վիճել իր բոլոր հարևանների հետ, համարձակվել է վիճել Եվրոպայի, Ամերիկայի և բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև ներքին ուժերի հետ՝ գյուլենականների, բանակի և քրդերի հետ:

«Այդ ամենից բացի այնտեղ դեռ նկատվում է տնտեսական անկում»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]