Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը և օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է պատարագով և եկեղեցու մկրտության ավազանի օծմամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Շվեդիայի պետական մարմինների և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։ 
Դեսպան Ապիտոնյանը նշել է, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի նվիրվածությունն ազգային ինքնությանը, ինչպես նաև հայ ժողովրդի վճռականությունը` շարունակելու պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]