1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում բացվեց ՀՀ անկախության հռչակման 26-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդես

Երևանում բացվեց ՀՀ անկախության հռչակման 26-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված  «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ժամանակագրական  ցուցահանդեսի բացումը: «Այս խորհրդանշական օրը մենք սկսում ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մենք բախտավոր սերունդ ենք, քանի որ մեր  պապերի  երազած ՀՀ պետականության ականատեսն ենք, մասնակիցը և դրա զարգացմանն ուղղված քայլերի ձեռարկողը: Ցուցադրված նկարներում մեր պետության անկումներն ու հաղթանակներն են: Կեցցե՛ն վավերագրողները, որ լուսանկարների տեսքով մեզ են փոխանցել մի ամբողջ պատմություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էր 1990-2016թթ. կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացնող  135 լուսանկար:

«Անկախության խորհրդանիշ դարձած այս շենքում 135 ակնթարթներ են ներկայացված: Լուսանկարների մեծ մասը «Արմենպրես»-ի լուսանկարիչների աշխատանքներն են: Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագծի մի  մասն ենք  կազմում: Մենք  տեսել ենք, թե ինչ սիրով, գորովանքով և նվիրվածությամբ են նրանք աշխատել, որպեսզի ցուցահանդեսը դառնա իրականություն: Հուսամ՝   25 տարի անց, ավելի հարուստ ցուցահանդես կունենանք»,-ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Ցուցահանդեսին ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տարբեր քաղաքական գործիչներ, լուսանկարիչներ, արվեստագետներ և այլք:

«Լուսանկարները բարձր պրոֆեսիոնալիզմով են արված: Դրանք խոսուն են, բովանդակալից: Դիտելիս հասկանում ես, որ հաճախ լուսանկարիչը իրեն վտանգի է ենթարկել ակնթարթն անմահացնելու համար: Համարձակություն կա դրանում: Ցանկալի է, որ հազարավոր հայեր գան և դիտեն մեր պատմությունը: Ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ մեծ պատիվ և երջանկություն է ազատ և անկախ երկրում ապրելը: Մենք ծանր գնով ենք ձեռք բերել մեր անկախությունը և պետք է ամեն կերպ պահել այն»,-ընդգծեց սցենարիստ, գրող Քրիստ Մանարյանը:

Ցուցահանդեսը սեպտեմբեր ամսին կներկայացվի Նյու Յորքում, Լոս Անջելեսում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում, այնուհետև՝ Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]