Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սերիալ կնկարահանեն Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի հիման վրա. Deadline

ԱՄՆ-ում սերիալ կնկարահանեն Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի հիման վրա. Deadline

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում դրամատիկական սերիալ կնկարահանեն Մարտին Սկորսեզեի «Ուրացողներն» օսկարակիր ֆիլմի հիման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հոլիվուդյան Deadline հրատարակությունը:

Սերիալի գործողությունը կզարգանա մեր օրերում Չիկագոյում եւ կպատմի թմրավաճառների Էթնիկ հրոսակախմբերի բախման մասին: Սյուժեի համաձայն՝ ոստիկանը քողարկված աշխատում Է լատինամերիկացիների հրոսակախմբում, որն իր մարդուն ուղարկում Է ոստիկանության բաժանմունք»,- ասված Է հաղորդագրության մեջ:     

Սերիալի արտադրությամբ կզբաղվի Amazon Studios ընկերությունը՝ Vertigo Entertainment-ի, Initial Entertainment Group-ի եւ Plan B Entertainment-ի հետ համատեղ, որոնք ավելի վաղ  մասնակցել են Սկորսեզեի մարտաֆիլմի թողարկմանը: 

«Ուրացողները» 2006 թվականի քրեական դրամա Է, «Կրկնակի փոխատեղում» թրիլլերի ռեմեյքը: Գլխավոր դերերը կատարել են Լեոնարդո դի Կապրիոն, Մեթ Դեյմոնը եւ Ջեք Նիքոլսոնը: Ֆիլմն ստացել Է չորս «Օսկար» մրցանակ, ներառյալ հաղթանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]