Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն անդրադարձել են «Ռիո-2016»-ում իրենց մրցելույթներին

Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանն անդրադարձել են «Ռիո-2016»-ում իրենց 
մրցելույթներին

 ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ՝ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերից հետո հանդիպեցին լրագրողների հետ, և խոսեցին իրենց մրցելույթների մասին: Հարություն Մերդինյանի խոսքով, վնասվածքն ազդեցություն թողեց իր ունեցած արդյունքի վրա:

«Լարվածությունը, երևի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը: Ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր: Ստացածս վնասվածքը և գերհոգնածությունը խանգարեցին ինձ, և դրա պատճառով եղավ ամեն ինչ: Հոգեբանորեն պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, դժվարացա եզրափակիչի օրը անել բարդ  վարժությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հարություն Մերդինյանը:

Արթուր Դավթյանը ևս «Ռիո-2016» էր մեկնել լավ արդյունք ցույց տալու համար: Արթուրը ևս ուներ վնասվածք, սակայն, իր խոսքով, վերջնական ելույթի ժամանակ դա իրեն չխանգարեց:

«Առաջին փորձի ժամանակ ամեն ինչ հաջող ստացվեց, և բարձր արդյունք ունեցա: 2-րդ փորձի ժամանակ մարզական բախտը երես թեքեց, և սովորականից բարձր ցատկս անհաջող վայրեջքով ավարտվեց: Վնասվածք ունեի, սակայն դա ինձ չխանգարեց, մարզական անհաջողություն էր »,-ասաց Արթուր Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը օլիմպիական խաղերի վերջնական արդյունքում գրավել է 7-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը՝ 11-րդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]