Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայի Նախարարների խորհուրդը կհայտարարի արտակարգ դրություն մտցնելու մասին

Իտալիայի Նախարարների խորհուրդը կհայտարարի արտակարգ դրություն մտցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Նախարարների խորհուրդը օգոստոսի 25-ին կհայտարարի երկրաշարժից տուժած գոտում արտակարգ դրություն մտցնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, այդ մասին հայտնել Է Repubblica թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նիստն սկսվելու Է տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին): Դրա ընթացքում կքննարկվի նաեւ տարերային աղետի հետեւանքների վերացման համար մոտավորապես 50 մլն եվրո հատկացնելու եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու որոշումը:

Իտալիայի կենտրոնական մասում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել Է 247-ի:

Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:

Օգոստոսի 24-ի ցերեկը Արկվատա դել Տրոնտոյում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով հետցնցում, որի հետեւանքով փլվել են եւս մի քանի շենքեր:

Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում: Դրանց մերձակայքում իշխանությունները վրանային ավաններ են ծավալել անօթեւան մնացածների համար:

Ավելի վաղ աղետի գոտի է այցելել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որը խոստացել է օգնություն ցուցաբերել տուժած բնակավայրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]