1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինտերնետում շահումով խաղերի ոլորտը լիցենզավորվում է

Ինտերնետում շահումով խաղերի ոլորտը լիցենզավորվում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ, ըստ փոփոխության, այսուհետ ինտերնետում շահումով խաղերի ոլորտում գործունեություն ծավալելու համար ևս անհրաժեշտ է ունենալ լիցենզիա: Նրա խոսքով՝ նպատակն այդ ոլորտում մյուս գործունեություն ծավալողների հետ հավասար պայմաններ ստեղծելն է:

«Այս փոփոխությամբ ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գագիկ Խաչատրյանը և առաջարկեց նախագծի ընդունումը համարել անհետաձգելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]