Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Չեմպիոնների լիգա»-ի որակավորման մրցաշարի 4-րդ փուլն ավարտվել է

«Չեմպիոնների լիգա»-ի որակավորման մրցաշարի 4-րդ փուլն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 25  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի 4-րդ փուլում տեղի են ունեցել վերջին պատասխան հանդիպումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ավարտված հանդիպումներում գրանցված արդյունքները:

«Ռոստով»-«Այաքս» դիմակայությունում առաջին խաղից հետո հաջորդ փուլ դուրս գալու ավելի լավ շանսեր ուներ ռուսական ակումբը: «Ռոստով»-ը մրցակցի դաշտում առաջին խաղում հիանալի հանդես եկավ և կարողացավ արդյունավետ ոչ-ոքիի հասնել՝ 1-1: Պատասխան խաղում ևս ռուսական ակումբն իրեն դրսևորեց լավագույն կողմերով և խոշոր հաշվով պարտության մատնեց հոլանդական տիտղոսակիր ակումբին: Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով:

«Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Յանգ Բոյզ»  մրցավեճում հաջորդ փուլ դուրս գալու հիմնական թեկնածուն գերմանական ակումբն էր: Առաջին խաղում շվեյցարացիները սեփական խաղադաշտում անատամ ֆուտբոլ էին ցուցադրել և պարտվել էին  1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբն ավելի կազմակերպված խաղաց և հաղթեց 6-1 հաշվով: Հեթ-տրիք ձևակերպեցին Տորգեն Ազարն ու Ռաֆայելը:

«Ապոել»-«Կոպենհագեն»  զույգում առաջին խաղից հետո նվազագույն առավելությամբ հաղթում են դանիացիները: Պատասխան հանդիպումը ևս ավարտվեց դանիական ակումբի օգտին: 1-1 հաշիվը խմբային փուլի ուղեգիր տվեց «Կոպենհագեն»-ին:

«Զալցբուրգ»-«Դինամո Զագրեբ» զույգում աննշան առավելությունը տրվում է դաշտի տերերին՝ մրցակցի դաշտում հեղինակած գնդակի շնորհիվ: Առաջին խաղում գրանցված 1-1 հաշիվը արձանագրվեց նաև պատասխան խաղում և մրցավեճը շարունակվեց լրացուցիչ ժամանակում: Այստեղ « Դինամո Զագրեբ»-ը դարձավ գոլի հեղինակ և անցավ խմբային փուլ:

«Մանչեսթեր Սիթի»-«Ստյաուա». այս զույգում 99 տոկոսով հաղթողի բոլոր հարցերը հանված էին: Առաջին խաղն ավարտվել էր 5-0 հաշվով: Պատասխան խաղում ևս հաղթեց անգլիական գրանդը, այս անգամ նվազագույն  հաշվով՝1-0:

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնի դարձան բոլոր մասնակից ակումբները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]