1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ՀՀ-ի տնտեսական աճի մասին Պուտինի հայտարարությանը

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ՀՀ-ի տնտեսական աճի մասին Պուտինի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության պատմության ընթացքում այս տարվա առաջին կիսամյակում արտահանման առումով արձանագրվել է պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլարի: 

«Այսպիսի ցուցանիշ, զուտ ֆիզիկական ցուցանիշ, պատմականորեն մենք չենք ունեցել վերջին 10 տարիների կտրվածքով: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար, եթե չեմ սխալվում, 2013 թվականին: Փաստորեն, մենք այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշից շուրջ 25 մլն դոլարով ավելի արտահանման ծավալներ ենք ունեցել: Սա լավատեսություն է ներշնչում, որովհետև եթե ԵԱՏՄ անդամակցության առաջին ժամանակահատվածում անորոշությունը շատ էր, ապա հիմա աստիճանաբար հաղթահարվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ-ում ՀՆԱ-ի 10 տոկոս աճի մասին հայտարարությունները:

Մինասյանի խոսքով՝ առաջիկայում ակնկալվում է, որ արտահանման աճի տեմպերը դեպի ԵԱՏՄ երկրներ էլ ավելի կաճեն:

«Կա՞ զարգացման տեղ` միանշանակ: Մենք դեռ բազմաթիվ հնարավորություններ ունենք այստեղ, որ պետք է կիրառենք՝ չմոռանալով ԵԱՏՄ-ից դուրս երրորդ երկրների հետ մեր հարաբերությունները, հատկապես ԱՄՆ-ի»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]