Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման նախագիծը դրվել է շրջանառության մեջ

Իրանի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման նախագիծը դրվել է շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածություն է ձեռք է բերել: «Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել: Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե Իրան-ԵԱՏՄ, թե նաև այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ և այլ երկրների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նախարարը:

Հարցին, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև արդեն համաձայնություն առկա՞ է այդ հարցի շուրջ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա, իսկ այժմ Հայաստանի հիմնական խնդիրն օրենսդրական ապահովվածություն ունենալն է: Այդ նպատակով էլ շրջանառության մեջ է դրվել ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է, և առաջիկայում ավելի կդյուրացվեն թե' ուղղությունները, թե' նպատակադրումները:

Էկոնոմիկայի նախարարը դժվարացավ նշել, թե Իրանի հետ սահմանագոտում երբ կստեղծվի ԱՏԳ-ն, սակայն ավելացրեց, որ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման հարթակ:  

Հարցին՝ Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանին տրվել է, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև չի նախատեսվում և դրա կարիքն էլ չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]