Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անգելա Մերկելն Էստոնիայի «Էլեկտրոնային քաղաքացիություն» է ստացել

Անգելա Մերկելն Էստոնիայի «Էլեկտրոնային քաղաքացիություն» է ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնել Է Էստոնիայի «Էլեկտրոնային ռեզիդենտի» քարտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 25-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունն իր Twitter-ում:

«Վարչապետ Տաավի Ռիյվասն Էլեկտրոնային քաղաքացիության քարտ Է հանձնել կանցլեր Մերկելին: Նա  դարձել Է Էստոնիայի 11867-րդ Էլեկտրոնային քաղաքացին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Էստոնիայի խորհրդարանը 2014 թվականի հոկտեմբերին ուղղումներ Է մտցրել ինքնությունը հավաստող փաստաթղթերի մասին օրենքում՝ հաստատելով «Է-ռեզիդենտ» հասկացությունը: Օրենսդիրների մտահղացմամբ՝ սույն կարգավիճակը կներգրավի օտարերկրացի քաղաքացիներին, որոնք կստանան ինքնության թվային հավաստագիր՝ փաստաթուղթ, որը նախատեսված Է սոսկ Էլեկտրոնային միջավայրում օգտագործման համար: Օրինակ՝ այն կարելի Է օգտագործել պետական առցանց-ծառայություններից օգտվելիս, ֆիրմաներ գրանցելիս իրավազորման համար կամ առանց երկրում ֆիզիկական ներկայության թվային ստորագրության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]