Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երգիչ Փրինսի՝ ամերիկյան Մինեապոլիսի մերձակա կալվածքը կբացեն զբոսաշրջիկների համար

Երգիչ Փրինսի՝ ամերիկյան Մինեապոլիսի մերձակա  կալվածքը կբացեն զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Փրինսին պատկանող կալվածքը, որտեղ նրան մեռած Էին գտել այս տարվա ապրիլին, կբացվի զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել են Bremer Trust տրաստային ընկերությունում, որը երաժշտի ունեցվածքի ժամանակավոր կառավարիչ Է նշանակվել նրա մահից հետո: 

Խոսքը Paisley Park անվանումը կրող կալվածքի մասին Է, որը ներառում Է առանձնատունը, որտեղ ապրել Է կատարողը, ձայնագրման ստուդիան եւ դրան հարակից տարածքները: Շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը գտնվում Է Փրինսի հայրենի քաղաքում՝ Շանհասենում, որը հեռու չԷ Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ):   

«Միայն մի քանի հարյուր մարդ Է հնարավորություն ունեցել Փրինսի կյանքի օրոք Էքսկուրսիա կատարել Paisley Park-ում,-ասված Է երգչի քրոջ՝ Թայքա Նելսոնի հայտարարության մեջ:-Իսկ այժմ ամբողջ աշխարհից Փրինսի երկրպագուները կկարողանան առաջին անգամ շփվել նրա աշխարհի հետ, հենց որ մենք նրանց համար բացենք այս զարմանալի վայրի դռները»:    Նրա խոսքով՝ երաժիշտը վաղուց Էր ուզում բոլոր ցանկացողների համար շրջագայություններ կազմակերպել իր կալվածք եւ ակտիվորեն այդ ծրագիրը մշակում Էր իր կյանքի վերջին տարիներին:Paisley Park Էքսկուրսիաները կսկսվեն արդեն հոկտեմբերին:

Ինչպես հայտնել են Bremer Trust-ում, շրջագայության ընթացքում երաժիշտի երկրպագուներին կցուցադրեն «հազարավոր արտեֆակտեր», որոնք կապված են Փրինսի կյանքի եւ գործունեության հետ, ինչպես նաեւ նրա անձնական արխիվները: Փրինսին (իսկական անունը՝ Փրինս Ռոջերս Նելսոն) Paisley Park-ում մեռած գտել են այս տարվա ապրիլի 21-ին: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ մահվան պատճառ Է դարձել դժբախտ պատահարը:

Փրինսը համաշխարհային ճանաչում Է ձեռք բերել 1982 թվականին իր «1999» խորագրով ալբոմի թողարկումից հետո: Երբ երգիչը գտնվում Էր իր փառքի գագաթնակետին, համարվում Էր, որ ԱՄՆ-ում իր ժողովրդականությամբ նա զիջում Է միայն Մայքլ Ջեքսոնին (1958-2009): Փրինսը եղել Է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի եւ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]