Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գոռավանի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված ոռոգելի կդառնա

Գոռավանի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված ոռոգելի կդառնա

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոռավան համայնքում օգոստոսի 25-ին շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Դեռ խորհրդային տարիներին Գոռավան համայնքի վերնամասում գտնվող տնամերձ հողերի ոռոգման նպատակով կառուցվել էր ոռոգման ներտնտեսային ցանց, որի շահագործումը, սակայն, բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել:

Ջրագծի մի մասը կառուցված էր 600 մմ-անոց կիսախողովակներով, մյուս մասը՝ 400 մմ-անոց:  Բացի այդ առկա էին կառուցապատման լուրջ խախտումներ, ինչպիսին, օրինակ, տեղանքի համար անհամապատասխան թեքությունը և այլն: Արդյունքում՝ ջրատարի գործարկման հետևանքով ոռոգման ջուրն ուղղակի լցվում էր հարակից տները:

Գոռավան համայնքի շուրջ 2900 բնակիչներ խնդիրը բարձրաձայնել էին՝ դիմելով «Վեդի» ՋՕ:

Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմ-անոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմ-անոց խողովակաշարով:

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի  աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.-ի փոխարեն 600 մմ-անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով:

Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am