Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել  է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն օգոստոսի 24-ին հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և Գերապայծառ Եսայանին մաղթել բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր, ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]