Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«2016թ. կայուն էներգետիկայի ակադեմիայի» մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ

«2016թ. կայուն էներգետիկայի ակադեմիայի» մասնակիցներին հանձնվեցին մասնակցության  վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «2016թ. կայուն էներգետիկայի ակադեմիայի» մասնակիցների սերտիֆիկատների հանձնման արարողությունը:  «Առաջին անգամ ենք նման ծրագիր իրականացնում և սպասելիքներն արդարացված են: Ստացել ենք 50-ից ավելի հայտ, սակայն ընդունել ենք 40 մասնակցի: Մասնակիցների մասնագիտությունը պետք է որոշ չափով մոտ լիներ այս ոլորտին, սակայն դասընթացներին ընդգրկեցինք նաև ուսուցիչների, ովքեր ցանկանում էին իրենց դասապրոցեսի մեջ ներառել նաև էներգաարդյունավետությանն առնչվող նյութեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

«2016թ. կայուն էներգետիկայի ակադեմիայի» մեկնարկը տրվել է օգոստոսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:Ակադեմիան կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայում անցկացվող դասընթացների տևողությունը երկու շաբաթ է: Դասընթացներն  անվճար են և վերաբերում են վերականգնվող էներգիային, էներգաարդյունավետությանը և էներգիայի կառավարմանը:

«Կարճ ժամանակահատվածում հսկայական գիտելիքներ ձեռք բերեցինք: Առաջին շաբաթվա ընթացքում տեսական գիտելիքներ ստացանք, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցանք այդ գիտելիքները կիրառել գործնականում»,- ասաց ակադեմիայի մասնակից Սոֆյա Գեղամյանը:

 Մասնակիցներից 14-ը իրենց հմտությունները գործնականում կիրառել են Գեղարքունիքի մարզի  Կալավան գյուղի դպրոցում: Փորձագետների հետ համագործակցելով՝ նրանք դպրոցի պատերի և տանիքի ջերմամեկուսացում են իրականացրել:

Ալեն Ամիրխանյանը կարծում է, որ դասընթացներն արդյունավետ են և հեռանկարային: Նա հույս հայտնեց, որ դրանք կիրականացվեն նաև հաջորդ տարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]