Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Խանդիկյանի բազմաթիվ ներկայացումներ արժանացել են հանդիսատեսի սիրուն. Գալուստ Սահակյան

Արմեն Խանդիկյանի բազմաթիվ ներկայացումներ արժանացել են հանդիսատեսի սիրուն. 
Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է. «Մի քանի տասնամյակ է Դուք Ձեր ճակատագիրը կապել եք արվեստի եւ մասնավորապես թատրոնի հետ` կայանալով որպես հաջողակ դերասան եւ տաղանդավոր ռեժիսոր: Ձեր բեմադրած բազմաթիվ ներկայացումներ թատրոնի երկրպագուներին պարգեւել են անկրկնելի տպավորություններ` արժանանալով թատերական հասարակայնության բարձր գնահատականին եւ հանդիսատեսի սիրուն:

Երկար տարիներ Դուք ղեկավարում եք Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն աչքի է ընկնում անկրկնելի մթնոլորտով, որի խաղացանկն ու դերասանների վարպետությունը սիրում եւ գնահատում են ոչ միայն Հայաստանում»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեշնչում եւ ամենայն բարիք: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am