Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեր բանակն իր սպառազինությամբ և ռազմավարական պատրաստությամբ հավասար է եվրոպական բանակներին. Աստվածատուր Պետրոսյան

Մեր բանակն իր սպառազինությամբ և ռազմավարական պատրաստությամբ  հավասար է 
եվրոպական բանակներին. Աստվածատուր Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեր բանակն իր սպառազինությամբ և ռազմավարական պատրաստությամբ հավասար է եվրոպական բանակներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Ես համոզված եմ, որ մեր բանակը միշտ կատարում է իր առջև դրված խնդիրները: Նոր սերունդը ապահովված է սպառազինությամբ, շատ լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և՛ բարոյապես, և՛ հոգեբանորեն պատրաստ է ցանկացած խնդիր կատարելու»,- ընդգծեց Պետրոսյանը:

«Արցախյան ազատամարտի մասնակից կանանց» ՀԿ նախագահ Աիդա Սերոբյանը նշեց , որ Արցախյան դժվարին տարիներին կանանց մտքով անգամ չի եղել զենքերը վայր դնել:

«Անկախության շեմին ոտք դրեցինք, երբ երկրի մի մասը տարերային աղետից քանդված էր, պատերազմի շեմին էինք կանգնած, բայց ազգովի Ազատության հրապարակում կանգնեցինք գիշեր, ցերեկ ու«այո» ասացինք։  Պատերազմի տարիներին մենք միայն մտածել ենք առաջ գնալու մասին և ազատագրելու թշնամու կողմից զավթած հողերը: Անկախության համար մենք արյուն ենք թափել, հազարավոր զոհեր ենք տվել, և այսօր յուրաքանչյուրի պարտքն է սիրել, գուրգուրել այդ անկախությունը»,- եզրափակեց Սերոբյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]