Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրական փոփոխությունները

 Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրական փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության մեջ արված փոփոխությունները, որոնք համազգային հանրաքվեի են դրվելու սեպտեմբերի 26-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ լրատվական ծառայությունից, Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացված փոփոխությունները խախտում են իշխանությունների հավասարության սկզբունքն ու  աննախադեպ լիազորություններ տալիս երկրի նախագահին:

«Նախագահական մանդատի երկարաձգումը 5-ից 7 տարվա չի կարող արդարացված լինել, եթե հաշվի առնենք նախագահի արդեն իսկ ուժեղացված դիրքը, ով 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ քանակությամբ»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ:

Մտահոգվելու մեկ այլ առիթ է նախագահին տրվող այն լիազորությունը, որով նա կկարողանա ցրել խորհրդարանը: Սահմանափակվելու են նաև խորհրդարանի լիազորությունները դատավորներին նշանակելու հարցում:

ԵԽ փորձագետները դժգոհել են նաև այն փաստից, որ նոր Սահմանադրությամբ նախագահը կկարողանա արտահերթ ընտրություններ հայտարարել իրեն հարմար ժամանակ:

Վենետիկյան հանձնաժողովը քննադատել է այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունները կատարվել են արագացված կերպով՝ չներառելով հասարակական կարծիքը: Սուղ ժամանակի պատճառով անգամ եվրոպացի փորձագետները չեն կարողացել այցելել Ադրբեջան՝ խորհրդատվություններ անցկացնելու երկրի իշխանությունների հետ: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները նախքան փոփոխությունները հանրաքվեի ներկայացնելը չեն քննարկել դրանք իրենց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am