1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծվիկ Մինասյանն այլ ուղղություններով աշխատելու առաջարկ է ստացել

Արծվիկ Մինասյանն այլ ուղղություններով աշխատելու առաջարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այլ ուղղություններով աշխատելու առաջարկ է ստացել, որը պատրաստվում է քննարկել ՀՅԴ ղեկավար մարմինների հետ և համապատասխան որոշում կայացնել: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարությունում առաջիկա կառուցվածքային փոփոխություններից հետո արդեն էկոնոմիկայի նախարարություն, ըստ էության, չի լինի, իսկ նոր նախարարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: «Ես գոհ եմ և շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում ինձ աջակցել են այս աշխատանքներն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Հարցին՝ ո՞ ր նախարարությունն են իրեն առաջարկել գլխավորել, Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ եղել են առաջարկներ մի քանի ուղղություններով աշխատելու: «Ես արդեն ասացի, որ պատրաստվում եմ այդ հարցը քննարկել իմ կուսակցության ղեկավար մարմնի հետ: Այդ քննարկումներից հետո կլինի համապատասխան որոշում, և դուք այդ մասին կիմանաք»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի ռեֆորմների, որոնք կբերեն խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: «Ինձ համար սկզբունքային նշանակություն ունեն նաև այն 3 սկզբունքային փաստաթղթերը, որոնց մասին միշտ խոսել եմ: Խոսքը Սահմանադրական փոփոխությունների, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթի և ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի մասին է: Ես շարժվել եմ այդ ուղղություններով, ես համարում եմ, որ գլխավոր խնդիրը մնում է տնտեսական դոկտրինի մշակման հարցը, որը պետք է մեր տնտեսության բոլոր ուղղություններով անելիքները և տեսլականը ուղենշի»,- եզրափակեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]