Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը

Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն անցկացվում է 10-րդ անգամ:  «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր:

Բացման արարողությանը ներկա են եղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը:

Բացման արարողության պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել  կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր: Մրցաշարում հաղթող  է  դարձել  Շահրիյար Մամեդյարովը, ով 9-ը հնարավորից վաստակել է  7,5 միավոր: Լևոն Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել է  2-րդ հորիզոնականը:

Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին: Նման արդյունքի շնորհիվ այս շախմատիստները մրցաշարում 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա ` սևերով: Համաձայն վիճակահանության առաջին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը`

Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ

Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի

Լևոն Արոնյան – Բորիս Գելֆանդ

Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ

Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի:

Արոնյան, Գիրի, Գելֆանդ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]