Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Walt Disney-ը բանակցություններ է սկսել Twitter-ի գնման շուրջը

Walt Disney-ը բանակցություններ է սկսել Twitter-ի գնման շուրջը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ընկերությունը մտել Է Twitter միկրոբլոգների ծառայության գնման հավակնորդների շարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ: Այս պահին ծառայության շուկայական արժեքը կազմում Է շուրջ 20 միլիարդ դոլար: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ընկերության գնման շուրջը բանակցություններ են վարում Google-ը եւ Salesforce -ը:  

Twitter-ի վաճառքի շուրջը բանակցությունները թելադրված են օգտատերերի բազայի եւ հասույթի դանդաղ աճով, ղեկավարության մեջ կադրերի չդադարող հոսունությամբ եւ հստակ գործարար պլանավորման բացակայությամբ, նշել Է հրատարակությունը: Ծառայության նկատմամբ Disney-ի հետաքրքրությունն առաջացել Է մարզական իրադարձությունների ուղիղ հեռարձակումների տեխնոլոգիաների զարգացման հողի վրա, որոնցով զբաղվում Է Twitter-ը:      

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Twitter-ի ձեռքբերումը կարող Է Disney-ի համար դառնալ խոշորագույն գործարքը տեխնոլոգիական հատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]