1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանիայում տոնել են Հայաստանի անկախության 25 ամյակը

Գերմանիայում տոնել են Հայաստանի անկախության 25 ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցավ Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ: «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան Հալլե քաղաքի Մայր տաճարում` կատարելով շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և երկրամասի Կառավարության մշակույթի պետքարտուղար Գունար Շելենբերգերը:

Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում տեղի ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված համերգ և պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում նշվեց նաև պատվավոր հյուպատոսության գործունեության 10-ամյա հոբելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Կարլսռուհեում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, Կարլսռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուփը:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց պատվո հյուպատոս Պիլարսկիին իր տասնամյա գործունեության ընթացքում Բադեն-Վյուրթենբերգի և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն աջակցելու, Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: 

Միջոցառմանը հանդես եկան Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ և քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբ՝ կատարելով Կոմիտասի, Հովունցի, Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]