Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շողակն» ազգագրական համույթը Վիեննայի համերգը նվիրել է ՀՀ անկախության 25-ամյակին

«Շողակն» ազգագրական համույթը Վիեննայի համերգը նվիրել է ՀՀ անկախության 25-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Շողակն» ազգագրական համույթի համերգը, որը կազմակերպվել էր Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու գործադիր վարչության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Համերգին բացման խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը շնորհավորեց ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: ՀՀ դեսպանը բարձր գնահատեց «Շողակն» համույթի արվեստը և անկախ Հայաստանի պատմության ընթացքում վերջինիս ծավալած համերգային գործունեությունը՝ առանձնացնելով հարուստ հայ մշակութային ժառանգությունը պահպանելու և ժողովրդականացնելու գործում ունեցած առանձնահատուկ դերը»:

Համերգին հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]