1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում հեղաշրջման գործով ձերբակալվել է 32 հազար մարդ

Թուրքիայում հեղաշրջման գործով ձերբակալվել է 32 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված անձանց թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Բոզդաղի տվյալներով` երկրում ձերբակալվել է 32 հազար մարդ, 70 հազար մարդու նկատմամբ դեռևս քննություն է ընթանում: Արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ հնարավոր են նոր ձերբակալություններ:

Պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Չափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը, սակայն, հրաժարվել է մեղադրանքներից` հայտնելով, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:

Օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ իրականում հենց Էրդողանն է հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է իր համար անցանկալի անձանց պաշտոններից հեռացնելու, ձերբակալելու, իր իշխանությունն ամրապնդելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]