Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցությունը հաստատել է 17 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

 «Մանկական Եվրատեսիլին» մասնակցությունը հաստատել է 17 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին մասնակցությունը, որը նոյեմբերի 20-ին կանցկացվի Մալթայում, հաստատել Է 17 երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) մամուլի ծառայությունը:

Մասնակիցների ցուցակում են՝ Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մալթան, Մակեդոնիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սերբիան եւ Ուկրաինան:   

Տասը տարվա ընթացքում առաջին անգամ մրցույթին իր մասնակցության մասին հայտարարել Է Լեհաստանը, չորսամյա ընդմիջումից հետո մրցույթ Է վերադառնում Իսրայելը, ասված Է հաղորդագրության մեջ:

Մրցույթը կանցկացվի 14-րդ անգամ եւ կազմակերպվում Է ԵՀՄ-ի կողմից: 2015 թվականի «Մանկական Եվրատեսիլի» արդյունքների համաձայն, որն անցկացվել Էր Բուլղարիայի մայրաքաղաքում, հաղթող Էր ճանաչվել Մալթայից 14-ամյա կատարող Դեստինի Չուկունիերեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]