1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն զոհված ոստիկանների պատվին

Տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն զոհված ոստիկանների պատվին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեզ բացակա չդնե՛ք». ահա այսպես մեկնաբանվեց պարտականությունները կատարած այն ոստիկանների «պահանջը», ովքեր այժմ շարքում չեն։ Սեպտեմբերի 28-ին կայացավ վերջին դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների ոգեկոչման արարողությունը։

Ոստիկանության ակադեմիայի տարածքում գտնվող հուշակոթողի վրա հավերժացված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անունների կողքին այսօր ոսկե տառերով ավելացվեցին ևս երեք անուն, ովքեր իրենց կյանքը տվեցին ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ։

Արարողության ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ, Կոտայքի մարզի թեմի առաջնորդ՝ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Նա, մեջ բերելով մեծն Եղիշեի՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» խոսքը, ասաց.«Նրանք գիտակցաբար գնացին և զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց ընտանիքների, զավակների։ Այս պահին, այստեղ, այս հուշակոթող-սրբավայրի մոտ, մեզանից յուրաքանչյուր ոք աղոթք է վեր ուղղում առ Աստված մեր երեք ընկած ոստիկանների հոգու հանգստության համար։ Նաև ի լուր ամենքի խոստովանում, որ նրանց միշտ կպահի իր սրտում»,- ասաց արքեպիսկոպոս Քարամյանը։

Արարողության ժամանակ ներկաներին իր խոսքն ուղղեց նաև ՀՀ ոստիկանության վետերան, պաշտոնաթող փոխգնդապետ Հենզել Մանուչարյանը. «Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող արարողությունը Ոստիկանության ակադեմիայի սաների համար ուսուցողական շքահանդես է, գործընկերների անձնազոհությունը գնահատելու և նրանց տեղերը տասնյակ նոր խիզախներով համալրելու սուրբ արարողություն»։

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», իսկ ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանության» մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]