ԶԼՄ-ները հայտնել են Տոկիոյի մետրոյում հնարավոր գազային գրոհի մասին
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, հավանաբար, գազային գրոհ Է կատարվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին այս մասին իր Twitter-ում հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ գետնուղու ուղեւորները տկարություն են զգացել: Որոշ տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել են ինը տղամարդ եւ կին:
Ինչպես հաղորդել Է NHK-ն, վատ ինքնազգացողությունից գանգատվել Է «Տակադանոբաբա» (քաղաքի Սինձյուկուի շրջան) կայարանում գտնվող մի քանի մարդ: Ոմանք նշել են կոկորդի հետ կապված խնդիրների մասին: Պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության մեքենաներ:
Կայարանում «կսկծոտ հոտ» Է զգացվում, նշել Է FNN պորտալը: Այս պահին այլ մանրամասնություններ չկան:
1995 թվականի մարտին «Աում Սենրիկիե» աղանդի անդամները ահաբեկչական գործողություն են կատարել Տոկիոյի մետրոյի «Կասումիգասեկի» եւ «Նագատատյո» կայարաններում՝ փոշեցրելով զարին թունավոր գազ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում