Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԻՏՁՄ-ն դրամահավաք է սկսել Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար

ԻՏՁՄ-ն դրամահավաք է սկսել Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա 
ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել մի շարք հաշվեհամարներին:

ԴիջիԹեքին առանձին տաղավարով հանդես կգան ՀՀ կառավարության և հովանավոր մի շարք ընկերությունների աջակցությամբ ստեղծված շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, ովքեր ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն իրենց կողմից պատրաստված համակարգչային խաղեր, եռաչափ տպիչներով պատրաստած դետալներ, ծրագրավորած ու պատրաստած ռոբոտներ, ջրային սարքեր և այլ ինժեներական լուծումներ:

«Հայրենասեր» կազմակերպությունը 2015 թ. ամռանը հիմնովին վերանորոգել է ազատագրված ու պայքարող Վուրգավան գյուղի դպրոցը։ «Հայրենասեր»-ն իր կազմակերպչական և նյութական աջակցությունն է հայտնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրին։ Հիմնադրվող լաբորատորիայում կսովորեն նաև հարակից բնակավայրերի դպրոցականներն ու պատանիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]