Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը շարունակում է որոնել Եղիպատրուշ գյուղի բնակիչ 20-ամյա Հրանուշին

 Ոստիկանությունը շարունակում է որոնել Եղիպատրուշ գյուղի բնակիչ 20-ամյա Հրանուշին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հրանուշ Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-73, 0252-2-42-12 և 1-02 հեռախոսահամարներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ են պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել է արջը: Լուրը, սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նա նշել է, որ Հրանուշի անհետացման հետ կապված ոչ մի նորություն դեռ չկա: «Առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիմա էլ ոստիկանությունը զբաղվում են որոնողական աշխատանքներով»,-ասել է գյուղապետը:

Գրիգորյանի խոսքով` աղջիկը իրենց տան պատուհանին երկտող էր թողել:

Փրկարարներն ահազանգը ստանալուն պես իրականացրել են որոնողական աշխատանքներ գյուղին հարակից անտառային տարածքում: Ժամը 13:45-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Դեպքի հանգամանքներից ելնելով՝ որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանության աշխատակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am