Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիան պատրաստվում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Կատալոնիան պատրաստվում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիան կարող է 2017թ-ին Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքնավար մարզի ղեկավար Կարլես Պուչդեմոնտը: Նրա խոսքով` հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2017թ-ի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Կատալոնիայում տեղական ընտրությունները տեղի են ունեցել 2015թ-ի սեպտեմբերի 27-ին: Ընտրություններում հաղթել են մարզի անկախության կողմնակիցները:

2014թ-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցկացվել է մարզի ինքնորոշման խնդրի վերաբերյալ հարցում, որի արդյունքում բնակչության 80 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Հարցումն անցկացվել է հանրաքվեի փոխարեն Մադրիդի կենտրոնական իշխանությունների ճնշման հետևանքով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]