Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Հարությունյանը դարձել է շախմատի Վրաստանի ակումբային չեմպիոն

Տիգրան Հարությունյանը դարձել է շախմատի Վրաստանի ակումբային չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի  շախմատիստ Տիգրան Հարությունյանը «Նոնա» ակումբի կազմում դարձել է Վրաստանի ակումբային չեմպիոն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ավարտվեց Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն, Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը: Բաղդասարյանը գլխավորում էր «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես էր գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում էր «Նոնա» ակումբը:

Վրաստանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Նոնա» ակումբը, որը 6 հանդիպում ավարտեց հաղթանակով և միայն մեկ մրցախաղում ոչ-ոքի խաղաց: Թիմի հաջողությանը նպաստեց նաև Տիգրան Հարությունյանի վստահ ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և մի քանի մրցախաղերում տարավ որոշիչ հաղթանակներ:
«Սամեգրելո» ակումբը, որի կազմում հանդես էին գալիս Վահե Բաղդասարյանն ու Սուսաննա Գաբոյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]