Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 30.09.2016

Սպասվող լրահոս. 30.09.2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` սեպտեմբերի 30-ին,  կբացվի «Նորարարությունների կառավարում»  միջազգային երիտասարդական գիտական դպրոցը: Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերի առևտրայնացման  արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից  մինչև շուկա հասնելու գործընթացին և դրա առանձնահատկություններին:  Դպրոցին մասնակցում են  Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից,  Ուկրաինայից, Խորվաթիայից,  Բելառուսից, Վրաստանից,  Իրանից և այլ երկրներից  ժամանած 20-35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ և նորարարներ:

Այսօր մեկնարկում է «ԴիջիԹեք Էքսպո» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսը: Այն այս տարի կհամախմբի շուրջ 60 հազար այցելուների: Կազմակերպիչները նշել են, որ այս տարի շեշտը դրվել է ռազմարդյունաբերական  ոլորտում ներդրումների պոտենցիալի վրա:

Կենտրոնական բանկը կներկայացնի  ֆինանսական շուկայի եւ գների կայունացման վերաբերյալ տվյալներ: 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Գիտաժողովի բացմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվելու է «Կոկա Կոլա Երևան կիսամարաթոն» վազքը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան և այլք կներկայացնեն սպասվող մարաթոնի մանրամասները:

Երևանում կանցկացվի «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով միջազգային մասնակցությամբ 3-րդ տարեկան գիտաժողովը:  Գիտաժողովը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին: Այն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հիմնական շեշտադրմամբ ներկայացվելու են 25-ամյա կայացած պետության առողջապահության համակարգի և բժշկության ձեռքբերումները:

Հայաստանում կիրականացվի նորածնային բուժօգնության բարելավման ծրագիր, որի պաշտոնական ստորագրության արարողությունը տեղի կունենա այսօր  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:

 «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիան Հայաստանում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ անցկացրել է սոցհարցում: Այսօր ներկայացնելու է Վանաձորում առաջադրված քաղաքական կուսակցությունների ու անհատների վարկանիշային տվյալները:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը կներկայացնի 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի  գործունեության և  պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]