1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ԼՂ հիմնահարցի հետ կապված հայտարարությունը համարում է ֆորմալ

Քաղաքագետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ԼՂ հիմնահարցի հետ կապված 
հայտարարությունը 
համարում է ֆորմալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Արցախյան հիմնահարցի հետ կապված հայտարարությունը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գնահատում է ֆորմալ, բայց անխուսափելի: «Դրանք տրամաբանական էին, քանի որ գագաթնաժողովը տեղի էր ունենում Երևանում, և Հայաստանը այդ պահին շարունակում էր մնալ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մինասյանը: Քաղաքագետի խոսքով՝ այդ հայտարարություններն անխուսափելի էին, սակայն հաշվի առնելով որոշ երկրների սեփական շահերն ու մոտեցումներն՝ դրանք արվեցին ֆորմալ ձևով: 

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները հայտարարություն են տարածել ԼՂ հակամարտության վերաբերյալ: «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]