Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում iPhone7 հեռախոսների վաճառքի պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22-ին

Հայաստանում iPhone7 հեռախոսների վաճառքի պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 
22-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ iStore խանութ-սրահում հոկտեմբերի 22-ին կտրվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս տարի ամենասպասված իրադարձության` iPhone7 հեռախոսների վաճառքի մեկնարկը: Apple ընկերությունը iStore խանութին շնորհել է Հայաստանում iPhone7 հեռախոսների պաշտոնական վաճառքի իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանը նշեց, որ հեռախոսի գրեթե բոլոր մոդելներն առկա են խանութում: Մեկնարկային գինն էլ սահմանվել է 425 հազար դրամ: «Մեր սրահում առկա են հեռախոսի բոլոր հինգ գույները: iPhone7 32 Գբ-ն կարժենա 425 հազար դրամ, iPhone7 128 Գբ-ն՝ 465 հազար դրամ, iPhone7 256 Գբ-ն` 516 հազար դրամ»,- ասաց նա:

iStore խանութից iPhone7 հեռախոսները գնելու դեպքում գնորդը կստանա  պաշտոնական երաշխիք:

iPhone7-ն, ի տարբերություն իր նախորդների, ավելի բարակ է, կաթիլակայուն, տեխնիկապես ավելի հզոր: Հեռախոսը չունի ականջակալների մուտք, լիցքը բավականացնում է մինչև 14 ժամ աշխատանքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]