Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քոլին Ֆերթը կնկարահանվի «Մերի Փոփինս»-ի Disney-ական շարունակության մեջ

Քոլին Ֆերթը կնկարահանվի «Մերի Փոփինս»-ի Disney-ական շարունակության մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը նկարահանվելու Է Disney ստուդիայի «Մերի Փոփինսը վերադառնում Է» ֆիլմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին: Նա կկատարի Fidelity Fiduciary բանկի նախագահ Ուիլյամ Ուիլքինսի դերը:

 

Դասական ժապավենի սիքվելում գլխավոր դերերը խաղալու են Էմիլի Բլանթը եւ Լին-Մանուել Միրանդան: Կինոնկարում նաեւ նկարահանվելու Է Մերիլ Սթրիփը: «Մերի Փոփինսը վերադառնում Է» ֆիլմը Էկրան կբարձրանա 2018 թվականի դեկտեմբերի 25-ին:   

 

Ժողովրդականություն վայելող ֆիլմի շարունակությունը նկարահանելու պլանների մասին հաղորդվել Էր 2015 թվականի սեպտեմբերին: Օրիգինալ ժապավենը թողարկվել Է 1964 թվականին եւ ավելի քան 100 մլն դոլար Է վաստակել վարձույթում:

Արտասովոր դայակի մասին Փամելա Թրեւերսի վիպակի Էկրանավորումը նվաճել Է հինգ «Օսկար»:

Քոլին Ֆերթը թատրոնի ու կինոյի անգլիացի դերասան Է: 2005 թվականին նա նկարահանվել Է «Իմ սարսափելի դայակը» ֆենթեզի-կատակերգությունում, որը թեմատիկորեն միահյուսվում Է Մերի Փոփինսի պատմության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]