Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.10.2016

Սպասվող լրահոս. 21.10.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: Հոկտեմբերին նշվում է ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի եւ զրահատանկային ծառայության մասնագիտական տոնը: Այսօր` հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը, ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը կներկայացնեն ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի եւ զրահատանկային ծառայության անցած ուղին, կանդրադառնան ձեռքբերումներին ու հաջողություններին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սասնա ծռերի գործի շրջանակներում զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Արշակի Սադոյանի և Ռաֆայել Գաբրիելի Կարագյոզյանի դատական նիստը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա կլինեն մեր երկրում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող երեք տասնյակ խոշոր ընկերությունների հիմնադիր-սեփականատերեր, որոնք ներկայացնում են գինու, կոնյակի, շինանյութի արտադրության, մանրածախ առևտրի, ավիափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտներ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովը կներկայացնի նաև մի քանի ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրության արդյունքները: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի ամենամյա «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը: Հասարակական, քաղաքական դաշտը քննարկում է կառավարության ներկայացրած նոր ծրագիրը: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կան կառավարության ծրագրում, նախանշված ցուցանիշները որքանո՞վ են իրատեսական: Այս և այլ հարցերին այսօր կանդրադառնան տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը, Վիլեն Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և այլք: Եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված Հայաստանում սուր շնչառական վարակների ինչպիսի՞ պատկեր է արձանագրվել:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կներկայացնի մանրամասներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նինա Մակարովային։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև «Կյանքիս մեծագույն սերը» կինոֆիլմի ցուցադրությունը: Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]