Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնը Երևանում կմեկնարկի հոկտեմբերի 20-ին`  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ: Մեկնարկի կապակցությամբ լրագրողների հետ զրուցեցին փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան և ստեղծագործական կազմի այլ ներկայացուցիչներ: «Այս տարի բավականին հագեցած ծրագիր ենք ներկայացնելու և կարծում եմ` դրական էմոցիաներ կհաղորդենք բոլորիդ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը:

Շեքսպիրյան միջազգային փառատոնն այս տարի կհյուրընկալի շուրջ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրից` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, մոնո, ֆիզիկական շարժման և այլ ներկայացումներ:

Ռոբերտ Ստուրուան ասաց, որ «Հուլիոս Կեսարը» դեռևս իր վերջին ներկայացումն է և նման չէ նախկինում բեմադրած Շեքսպիրյան ներկայացումներին: «Սա կարճ բեմադրություն է և ավարտվում է Կեսարի մահով: Շատ ռեժիսորներ լավ են խոսում իրենց բեմադրությունների մասին, սակայն ներկայացումը դիտելով` խորին հիասթափություն ես ապրում: Հուսամ` ես կարդարացնեմ ձեր հույսերը»,-ընդգծեց բեմադրիչը:

Փառատոնի տնօրեն Կարո Բալայանի խոսքով` ընթացքում անցկացվելու են վարպետաց դասեր թատերական բնագավառի տարբեր հետաքրքիր գործիչների հետ:

Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են` աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը և այլք:

Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնն իրականանում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: Այն կանցկացվի հոկտեմբերի 20-ից 26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]