1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/34. Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» անդրանիկ գիրքն առաջատար է

Երևանյան բեսթսելեր 4/34. Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» 
անդրանիկ 
գիրքն առաջատար է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուն: «Չկարդացած գրքերի փոխարենը» հեղինակի առաջին գիրքն է։

Երկրորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը երրորդում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Չորրորդ հորիզոնականում Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն է, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործությունները:

Լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի ստեղծագործություններն ամփոփող առաջին՝ «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը վեցերորդ տեղում է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Պաուլու Կոելյոի «Լրտեսը» զբաղեցրել է յոթերորդ տեղը: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը ութերորդում է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Իններորդ հորիզոնականում բելառուս ժամանակակից գրող Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» ստեղծագործությունն է։ «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: Ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը։ Հրատարակել է «Անտարես»-ը՝ «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի ներքո։ 

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, բայց գեղարվեստորեն բացահայտում է կնոջ ու գրականությանը կապը՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +8

Արմեն Սարգսյան

 «Չկարդացած գրքերի փոխարեն» 

Անտարես  91
2 *

Գրիգոր Նարեկացի

  «Մատյան ողբերգության»

Գասպրինտ/Զանգակ 38
3 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ  35
4 -1

Ֆյոդոր Դոստոևսկի

 «Պատմվածքներ» 

Բուկինիստ  23
5 *

Էդգար Հարությունյան

 «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես  15
6 -4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

էդիթ Պրինտ  13
7 +1

Պաուլու Կոելյու

«Լրտեսը»

Անտարես  11
8 -1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ  10
9 *

Սվետլանա Ալեքսիևիչ 

«Պատերազմը կնոջ դեմք չունի»

Անտարես  8
10 -5

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը»

Դարակ  7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]