Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը վարչապետին առաջարկեց պետական կառավարման համակարգում բարձրացնել աշխատավարձերը

Հերմինե Նաղդալյանը վարչապետին առաջարկեց պետական կառավարման համակարգում 
բարձրացնել աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության ծրագիրը, շարունակելով նախորդների  ավանդույթները, հիմնվելով իշխող կուսակցության և հանրապետության Նախագահի ծրագրերի վրա, ղեկավարվելով նրա հայտնի ելույթների գաղափարներով, անում է քայլ առաջ՝ բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:  «Կառավարության ծրագիրն առանձնանում է կոնկրետությամբ։ Պետական կառավարման յուրաքանչյուր օղակի համար սահմանվում կամ հստակեցվում են պարտավորություններ և պատասխանատվություն, դա է կառավարման մենեջմենթը։ Ծրագրում կան կետեր, որոնց կատարման համար պետք է ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը։

Նաղդալյանը նկատեց, որ վարչապետն ասել է, թե պետական կառավարման համակարգում  կրճատումների փուլից հետո աշխատանքի վարձատրության բարձրացումներ չեն լինելու. «Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այս ծրագրերի կատարման համար անհրաժեշտ մեծ ծավալով և բարձրորակ աշխատանքը, ճիշտ կլինի այս կրճատումների հաշվին գոնե մի 10 տոկոսի չափով բարձրացնել պետական կառավարման  համակարգի աշխատողների աշխատավարձերը, որպեսզի ապագայի նկատմամբ լինի լավատեսություն և հավատ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը: Խորհրդարանում կառավարության ծրագիրը քվեարկության կդրվի հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]